Samsung Galaxy S և S II մոդելի հեռախոսների վաճառքը գերազանցել է 50 միլիոնից
Աշխարհ
Samsung ընկերության Galaxy S և S II մոդելների սմարթֆոնների վաճառքը գերազանցել է ավելի քան 50 միլիոնը։ Այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում։ Երկու մոդելներն էլ աշխատում են Google Android օպերացիոն համակարգով։
Galaxy S-ը սմարթֆոնի շուկայում հայտնվել է 2010–ի հունիսին։ Մինչ այժմ այդ մոդելի հեռախոսների վաճառքը հասել է մոտ 24 միլիոնի։ Galaxy S II մոդելը շուկայում հայտնվել է 2011–ի ապրիլին և մինչ այժմ վաճառվել 28 միլիոն օրինակով։
Հարավկորեական ընկերության հիմնական մրցակից Apple ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում վաճառել է 35 միլիոն սմարթֆոն։
Այս շաբաթ Samsung ընկերությունը վաճառքի է հանել Galaxy S III նոր մոդելը։ Այն վաճառվելու է Եվրոպայի 28 երկրներում, Միջին Արևելքում և Աֆրիկայում։ Մոտակա ամիսներին ընկերությունը պատրաստվում է ընդլայնել նոր մոդելի վաճառքի աշխարհագրությունը՝ այն ներկայացնելով 147 երկրներում։
Ինչպես հայտնել է Mobile Centre բջջային հեռախոսների խանութների ցանցի ներկայացուցիչը, Galaxy S III սմարթֆոնի վաճառքը Հայաստանում կսկսվի հունիսի վերջից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ