Մալավիի նախագահը վաճառքի կհանի իրեն պատկանող «լյուքս» դասի 60 ավտոմեքենաները՝ աղքատներին օգնելու նպատակով
Աշխարհ
Մալավիի ղեկավար Ջոյս Բանդան որոշել է վաճառել իր նախագահական ինքնաթիռը և 60 «լյուքս» դասի ավտոմեքենաները՝ Մալավիի աղքատ բնակչությանը օգնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
13 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռը գնվել էր երկրի նախկին ղեկավար Բինգու Մատուրիկայից, ով մահացել էր 2012թ.-ի ապրիլին՝ սրտամկանի կաթվածից։
Ինչպես անկեղծացել է Բանդան, իրեն ավելի շատ դուր է գալիս թռչել կոմերցիոն չվերթներով և ավելացրել, որ նա սովոր է ճանապարհորդել ավտոստոպով։
Մալավիի նախագահի խոսքերով՝ ստացված գումարները կծառայեն Մալավի աղքատներին ամենաանհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար։
Բրիտանական կառավարությունը, որը հանդիսանում է Մալավիի խոշորագույն ֆինանսական դոնորը, ողջունել է Ջոյս Բանդայի որոշումը՝ անվանելով այն «չափազանց հուսադրող»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ