Սիրիան տոտալ պատերազմի եզրին է. Քոֆի Անան
Մերձավոր Արևելք
ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Քոֆի Անանն այսօր՝ հունիսի 2-ին, զգուշացրել է միջազգային հանրությանը, որ Սիրիան տոտալ պատերազմի եզրին է։
ԱՊԼ անդամ-երկրների հետ հանդիպմանն Անանը հայտարարել է նաև, որ քաղաքացիական պատերազմի վտանգն օրեցօր մեծանում է։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փարիզում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ «Սիրիայում տիրող իրավիճակը պահանջում է Բաշար Ասադի հրաժարականը»։ Նշենք նաև, որ, սիրիական ընդդիմության կարծիքով, Ռուսաստանը չի նպաստում Սիրիայում առկա ճգնաժամի կարգավորմանը՝ պաշտպանելով Ասադի վարչակարգին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ