Տարբեր մոտեցումներ կան, թե ինչպիսին պետք է լինի Երևան քաղաքի կենտրոնը. Տիգրան Սարգսյան
Հասարակություն
ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնական կայքէջում հաղորդագրություն է տարածել հետևյալ բովանդակությամբ.
«Բարեկամներ, Երևան քաղաքի փոքր կենտրոնի կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների, նախագծերի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցավ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին ներկա էին քաղաքապետը, աշխատանքային խմբի անդամները, ոլորտի մասնագետներ: Հասկանալի է, որ տարբեր մոտեցումներ կան, թե ինչպիսին պետք է լինի Երևան քաղաքի կենտրոնը:
Օրենքի ուժով այս հարցին լուծում տալու պարագայում ցանկացած խնդիր, որը վերաբերում է Երևանի և, մասնավորապես, փոքր կենտրոնի ճարտարապետական տեսքին, հասկանալի կլինի բոլորի համար, իսկ որոշումները կլինեն թափանցիկ:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ աշխատանքային խմբի կողմից ողջունելի կլինի ցանկացած առաջարկություն՝ ուղղված իրավական ակտի մշակմանը: Ձեր բոլոր դիտողություններն ու առաջարկություններն անհրաժեշտ է ուղարկել աշխատանքային խմբին, որի ղեկավարը քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանն է»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը