Իրանցի ուսանողները պաշտպանական շղթա են կազմել միջուկային տեղամասի շուրջ
Իրան
«Երեկ հարյուրավոր իրանցի ուսանողներ մարդասիրական շղթա են կազմել Իսլամական Հանրապետության միջուկային տեղամասերից մեկի շուրջ՝ երդվելով լուրջ դիմակայել Իսրայելի կողմից ցանկացած հարվածի»,- հայտնում է "Fars"լրատվական գործակալությունը:
«Մենք խոսք ենք տալիս աշխարհի գոռոզ առաջնորդներին (Արևմուտքին), որ եթե անգամ մեկ գնդակ է կրակվել Իրանի ուղղությամբ, մենք կոչնչացնենք Թել Ավիվն երեք օրվա ընթացքում», - "Fars"-ին հայտնել է ուսանողական առաջնորդը:
Բացականչելով «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»` ուսանողները բռնել էին արևելյան ոճի մի պաստառ, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատկերված էր որպես օրենքի դասալիք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ