Լիբանանում ընդհարումներ են տեղի ունեցել Ասադի համակիրների և հակակիրների միջև
Մերձավոր Արևելք
Առնվազն 7 մարդ է զոհվել, 22-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ լիբանանյան Տրիպոլի քաղաքում՝ սուննիների և ալեվիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, որոնք այսօր գիշերվանից չեն դադարում։
Զոհվածների թվում է մի կին և նրա որդին, որոնք զոհվել են Բաբ ալ-Տեբաննեհ թաղամասում՝ հրթիռակոծության հետևանքով, որի բնակիչների մեծ մասը համակրում է սիրիական ընդդիմությանը։ Ռոյթեր գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է 30 մարդ։
Ընդհարումների պատճառը դարձել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Սուննիները համակրում են ապստամբներին, իսկ ալեվիները՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)