Ինդոնեզիայում 4 հազվագյուտ փիղ է սատկել
Աշխարհ
Ինդոնեզական Սումատրա կղզում թունավորման հետևանքով 4 հազվագյուտ փիղ է սատկել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի անտառապահների ներկայացուցչին։
Պաշտոնյայի խոսքերով՝ սատկած փղերից 3-ը հայտնաբերվել են Աչեխ, վերջինը՝ Ռիաու նահանգում։ Նշենք, որ Սումատրա կղզում գտնվող փղերը գտնվում են անհետացման եզրին. վայրի բնության մեջ դրանց թվաքանակը 3 հազարից էլ պակաս է մնացել։
Ինդոնեզացի բնապահպանների կարծիքով՝ կենդանիները սատկում են այն պարզ պատճառով, որ մարդիկ շահագործում են վայրի բնության նորանոր տարածքներ՝ դրանք վերածելով մշակովի պլանտացիաների։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ