ԱՊԼ–ի նախագահը դիմել է ՄԱԿ–ին՝ Սիրիայում դիտորդական առաքելությունն ընդլայնելու խնդրանքով
Մերձավոր Արևելք
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ղեկավար Նաբիլ ալ–Արաբին դիմել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայում հրադադարի ռեժիմը մոնիթորինգ անցկացնող միջազգային դիտորդական առաքելությունն ընդլայնելու խնդրանքով, հաղորդում է Al-Jazeera–ն։
«Ես կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Սիրիայում բռնությունները դադարեցնելու և քաղաքացիներին բռնություններից պաշտպանելու համար, որի համար անհրաժեշտ է ընդլայնել միջազգային դիտորդական առաքելության կազմը և նրանց օժտել համապատասխան լիազորություններով, ըստ որի՝ հնարավոր կլինի կանխել հանցագործությունները և զանգվածային սպանությունները», – նշված է ՄԱԿ–ի ԱԽ–ին ուղղված ալ–Արաբիի նամակում։
Ավելի վաղ ԱՊԼ նախագահը լրագրողներին հայտնել էր, որ իր կոչը չի վերաբերում ռազմական միջամտությանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ