Չինաստանը վերսկսում է իր միջուկային ծրագիրը
Աշխարհ
Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել վերսկսել ատոմային էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք կասեցվել էին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԵԿ-ի վթարից հետո։ ՉԺՀ-ի նախարարների խորհուրդն ատոմային էներգետիկայի զարգացման ռազմավարություն է որդեգրել մինչև 2020 թվականը։
Հիշեցնենք, որ Ճապոնիայում 2011թ.-ին «Ֆուկուսիմա-1» ԱԵԿ-ում տեղի ունեցած վթարից հետո, Չինաստանում դադարեցվել էին բոլոր նոր ռեակտորների նախագծման աշխատանքները՝ միառժամանակ ստուգումներ իրականացնելով չինական հին ռեակտորներում։
Նախարարների խորհուրդը դեռ չի նշում, թե երբ է ուժի մեջ մտնելու 2020թ.-ի ռազմավարական ծրագիրը։ Այդ ժամանակահատվածը հնարավորություն կտա ՉԺՀ Էներգետիկայի նախարարությանը վերջնական տեսքի բերել փաստաթուղթը։
Ինչպես ակնկալվում է, ՉԺՀ-ի որդեգրած ստանդարտները նոր խթան կհանդիսանան Չինաստանում միջուկային տեխնոլոգիաների զարգացման համար։ Դա մասնավորապես վերաբերվում է երրորդ սերնդի ռեակտորները շահագործման հանձնելուն, որոնք Չինաստանում կառուցվում են ամերիկյան «Westinghouse» և ֆրանսիական «Areva» ընկերություններ կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ