Սուդանցի փախստականների թիվը գերազանցել է 70 հազարը. «Բժիշկներ առանց սահմանների»
Աշխարհ
«Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը հայտնում է, որ գրեթե ամեն օր Սուդանից Հարավային Սուդան է փախչում շուրջ 4 հազար մարդ՝ փրկվելով սովից և բռնություններից։
Կազմակերպության ներկայացուցիչը պատմել է BBC-ի թղթակցին, որ փախստականների մեծ մասը ծանր իրավիճակում են, քանի որ նրանց մեծամասնությունը տառապում է լուրջ հիվանդությունից կամ սովից։
Հարավային Սուդանում գտնվող փախստականների համար նախատեսված 3 ճամբարներում արդեն 70 հազար մարդ կա։ Նրանք պատմել են օդային և ցամաքային հարձակումների մասին, որոնք իրականացրել են Սուդանի զինված ուժերը։
Շուրջ 30 հազար մարդ ներկայումս գտնվում է երկու երկրների սահմանին գտնվող ժամանակավոր ապաստարաններում՝ սպասելով ՄԱԿ փախստականների ճամբարներ տեղափոխվելուն, որոնց մեծ մասն արդեն իսկ լեփ-լեցուն են փախստականներով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ