Կրկին ցույցեր Եգիպտոսում
Աշխարհ
Տասնյակ հազարավոր եգիպտացիներ են հավաքվել Թահրիրի հրապարակում՝ ի նշան բողոքի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ կայացրած դատավճիռի դեմ, հաղորդում է BBC–ն։
Մուբարաքը և Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարարն այսօր ցմահ ազատազրկման են դատապարտվել՝ 2011–ին Եգիպտոսում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների զանգվածային սպանությունների մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով, իսկ մյուս 6 մեղադրյալներն արդարացվել են։
Եգիպտոսի 2–րդ ամենամեծ քաղաքում՝ Ալեքսանդրիայում, հազարավոր ցուցարարներ պահանջում են Մուբարաքին մահապատժի ենթարկել։ Բողոքի ցույցեր են կազմակերպվել Սուեզում և Էլ–Մանսուրում։
Եգիպտոսի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը դատարանի որոշումը հարգելու կոչ է արել, սակայն նախագահի մյուս թեկնածու, «Մուսուլման եղբայրներ» կուսակցության աջակցությունը վայելող Մուհամեդ Մուրսին քննադատել է դատավճիռը և զանգվածային բողոքի ցույցեր անցկացնելու կոչ արել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ