Չավեսն առաջադրվել է նախագահական ընտրություններին
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում։ Հինգշաբթի օրը նա դիմում է ներկայացրել իրեն՝ որպես նախագահի թեկնածու, գրանցելու համար։
Նրա գլխավոր մրցակիցը` ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, մյուս 3 ինքնաառաջադրված թեկնածուների հետ միասին արդեն գրանցվել են իբրև նախագահի թեկնածուներ։
Նշենք, որ Վենեսուելայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012թ.-ի հոկտեմբերին: Հատկանշական է, որ իսպանական «ABC» թերթը, հղում անելով Չավեսին բուժող բժիշկներին մոտ կանգնած աղբյուրներին, գրում է, որ քաղցկեղով հիվանդ Չավեսը մորֆինից մի քանի անգամ ուժեղ դեղանյութեր է օգտագործում՝ սաստիկ ցավերը հաղթահարելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ