Թինա Կանդելակին ընտանիքը գերադասում է կարիերայից
Աշխարհ
Հայտնի հեռուստավարուհի Թինա Կանդելակին խոստովանել է, որ ընտանիքը գերադասում է կարիերայից: «Ինչպես կարող է կարիերան համեմատվել ընտանիքի հետ: Կարիերան կարևոր է ինքնադրսևորման համար, սակայն երջանկության չափանիշ չի կարող լինել: Ընտանիքը՝ դա հիմքն է, արմատական համակարգը, առանց որի նույնիսկ ամենականաչ տերևները ոչ մի արժեք չեն ներկայացնում»,- ասել է նա «Մոսկովսկի կոմսոմոլեցին»:
Կանդելակիի համար անձնական կյանքը սահմանափակվում է իր երեխաներով, իսկ ռոմանտիկ հարաբերությունների համար, նրա խոսքերով՝ ոչ այնքան բարենպաստ ժամանակ է այժմ. «Հարաբերություններն աշխատանք են պահանջում: Ես հասկանում եմ, որ ներկայում նրանց հաստատման համար այդքան էլ լավ ժամանակ չէ, քանի որ երեխաներս անցումային շրջանում են գտնվում, իսկ ես վերջերս եմ բաժանվել»:
Թինայի կարծիքով՝ նա իր անձնական կյանքի և երկրորդ ամուսնության մասին ժամանակ կունենա մտածելու, երբ երեխաները մեծանան: «Այս անգամ ես չեմ շտապի»,- ասել է Կանդելակին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ