Մեր նկատմամբ պատերազմ են մղում դրսից. Բաշար ալ-Ասադ
Աշխարհ
Սիրիական պառլամենտի առջև ելույթի ընթացքում նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ արտաքին ուժերի կողմից երկրի նկատմամբ պատերազմ է տարվում, և չնայած ձեռնակվող քաղաքական քայլերի՝ ինչպես օրինակ անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրությունները, ահաբեկչությունը երկրում շարունակում է աճ ապրել։ Հաղորդում է BBCrussian։
«Այն, ինչ մենք տեսնում ենք, միջկրոնական երկպառակություն մտցնելու փորձ է, և դրա համար միջոց է ծառայում ահաբեկչությունը», – նշել է Ասադը իր ելույթի ընթացքում։
Նրա խոսքերով՝ ճգնաժամից չես փախչի, բայց դրա հաղթահարումը բարդ պրոցես է լինելու։ Անհրաժեշտ է վերջ դնել ահաբեկչությանը, մինչ քաղաքական պրոցեսը կկարողանա շարունակել իր հետագա զարգացումը, քանի որ ահաբեկչական գործողություններ իրականացրած մարդիկ հետաքրքրված չեն երկխոսություն վարելու, – հայտարարել է Սիրիայի նախագահը։
Ասադի հավաստմամբ՝ Սիրիայի ժողովուրդը կտրականապես մերժում է արտաքին ուժերի մասնակցության հնարավորույթունը երկրի ներքին գործերին։
Նախագահի ելույթը կապում են արաբական երկրների առաջնորդների ՄԱԿ–ին ուղղված կոչի հետ՝ վերջ տալ բռնություններին Սիրիայում։ Չնայած ՄԱԿ–ի աջակցությամբ ընդունված խաղաղ կարգավորման ծրագրին, երկրում բռնություններին փորձում են վերջ տալ դեռ նախորդ տարվա մարտ ամսից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ