Նիգերիայում ահաբեկչության հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել
Աշխարհ
Նիգերիայի հյուսիսում գտնվող եկեղեցում պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել: Պայթուցիկը գործի է դրվել Բաուչի քաղաքում, որի բնակչությունը 315 հազար մարդ է կազմում:
Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե ով է կանգնած ահաբեկչության հետևում: Չի բացառվում, որ եկեղեցու պայթեցման հետ կապ ունի «Բոկո Հարամ» կոչվող խմբավորումը: Այդ իսլամիստական շարժումը, որի անվանումը կարելի է թարգմանել «արգելք արևմտյան կենսակերպին», գործում է Նիգերիայում 2002 թվականից: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Բոկո Հարամի» գործունեության հետևանքով Նիգերիայում այս տարվա ընթացքում մահացել է 480 մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ