Ցուցարարները պահանջում են մահապատիժ կիրառել Մուբարաքի նկատմամբ
Աշխարհ
Շուրջ 20 հազար եգիպտացիներ երկրորդ օրն անընդմեջ ցույց են անկցացնում մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում: Նրանք պահանջում են մահապատիժ կիրառել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ, որին նախօրերին ցմահ ազատազրկման դատապարտեցին: Ցուցարարներն այրում են Մուբարաքի նախկին համախոհ, նախագահի երկու թեկնածուներից մեկի՝ Ահմեդ Շաֆիկի նկարները, իսկ նրա մրցակից Մուհամեդ Մուրսին կոչ է անում խստացնել Մուբարաքի դատավճիռը ու շարունակել հեղափոխությունը:
Հիշեցնենք, որ երկրի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքն ու ներքին գործերի նախարար Հաբիբ Ալ-Ադլին նախօրեին մեղավոր են ճանաչվել կահակառավարական բողոցի ցույցերի ավելի քան 800 մասնակցի մահվան մեջ: 84-ամյա Մուբարաքը ծանր հիվանդ է: Դատավճռի հրապարակումից հետո նա երեկ սրտի նոպա է ունեցել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ