Մոսկվայում ձերբակալել են ուկրաինացի հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Սոլոնտային
Աշխարհ
Հայտնի ուկրաինացի քաղաքագետ Ալեքսանդր Սոլոնտային ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առանց նշելու ձերբակալության պատճառները: Սոլոնտայը Մոսկվա էր ժամանել Մոսկվայի քաղաքացիական ակտիվսիտների համար դասախոսություն կարդալու նպատակով:
«Ալքսանդրը Մոսկվա է ժամանել «Սոլիդարնոստ» շարժման քաղխորհրդի ակտիվիստների համար Ուկրաինայում տիրող քաղաքական վիճակի մասին դասախոսություն կարդալու նպատակով: Նրան ձերբակալել են սահմանապահները՝ առանց որևէ պատճառ նշելու: Այժմ նա մեկուսարանում է»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Սոլիդարնոստ» շարժման անդամ Միխայիլ Շնեյդերը:
«Հանուն մարդու իրավունքների» շարժման առաջնորդ Լև Պոնոմարյովն էլ այս ձերբակալությունն «անօրինական» է որակել ու հայտնել է, որ դեպքի առթիվ արդեն դիմել է դատախազություն:
«Հավանաբար, սա հատուկ ծառայությունների աշխատանքն է: Ամենայն հավանականությամբ, Սոլոնտայն այն անձանց ցուցակում է, որոնց ներկայությունը Ռուսաստանում ցանկալի չէ»,- իրավապաշտպանի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ