Կոմիքսների շապիկը գնվել է 1.6 մլն ԱՄՆ դոլարով
Աշխարհ
Բելգիացի լրագրող Տինտինի արկածների մասին պատմող կոմիքսների հավաքածուի հազվագյուտ շապիկը վաճառվել է աճուրդի միջոցով՝ 1.6 մլն ԱՄՆ դոլարով։ Այս մասին հայտնում է gazeta.ru–ն։
Աճուրդին ներկայացված է եղել «Տինտինը Ամերիկայում» կոմիքսների հավաքածուի առաջին համարի շապիկը։ Այն նկարված է եղել Տինտինի մասին պատմող կոմիքսների շարքի հեղինակը հանդիսացող բելգիացի նկարիչ Էրժեի կողմից։
Նշենք նաև, որ լրագրող Տինտինի և նրա շան՝ Միլույի արկածների մասին պատմող կոմիքսների շարքը ստեղծվել է 1929 թվականին և տպագրվել հաջորդ 60 տարիների ընթացքում, որը մեծ ժողովրդականություն է վայելել հասարակության շրջանում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ