Իսրայելցիները բողոքում են սոցիալական անհավասարության դեմ
Մերձավոր Արևելք
Իսրայելական 3 քաղաքներում՝ Թել–Ավիվում, Երուսաղեմում և Հայֆայում, հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ բողոքելով սոցիալական անհավասարության դեմ։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Նմանատիպ զանգվածային ակցիաներ Իսրայելում կազմակերպվել էին դեռևս անցած ամառ։ Այն ժամանակ փողոցներ էին դուրս եկել մոտ 500 հազար մարդ։ Երեկ՝ հունիսի 2-ին, Թել–Ավիվում կազմակերպված բողոքի ակցիային մասնակցել է 3-ից 5 հազար մարդ։
Ցույցերի կազմակերպիչների պահանջները հիմնականում վերաբերել են հասարակական ծառայությունների ոլորտի ընդլայնմանն ու հարուստների վճարած հարկերի ավելացմանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ