Եւս 10 երիտասարդական նախաձեռնությունների տրվեցին դրամաշնորհներ
Հասարակություն
Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի շնորհիվ տեղի ունեցավ 20 երիտասարդական նախաձեռնությունների ծրագրերի ներկայացում, որոնք ձեռք էին բերել դրամաշնորհներ: Այս տարվա սկզբին հիմադրամը հովանավորել էր քսան երիտասարդական նախաձեռնության, որոնք վերաբերվում էին բնապահպանական, հասարակական, կրթական ոլորտներին: Հատկանշական է, որ դրամաշնորհ ստացած երիտասարդները հիմնականում ներկայացնում էին Հայաստանի շրջանները՝ Վեդին, Եղեգնաձորը, Ալավերդին, Վայքը, Արմավիրը, Ջերմուկը և մարզերի այլ համայնքներ:
Հիմադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ հիմադրամի նպատակն է քաջալերել երիտասարդներին, նպաստել երկրի հասարակական կյանքում դրական տեղաշարժին: Ծրագրերի պատասխանատու Լաուրա Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն դրամաշնորհի օժանդակությամբ կատարված ծրագրերի, այլև 10 երիտասարդական նոր նախաձեռնության հեղինակները, որոնք նույնպես ներկայացրեցին իրենց անելիքներն ու ծրագրերի նպատակները: Հիմադրամն աշնանը նախատեսում է անցկացնել դրամաշնորհային նոր մրցույթ՝ աջակցելու նոր երիտասարդական նախաձեռնությունների իրականացմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը