Եգիպտոսի գլխավոր դատախազը բողոքարկել է Մուբարաքի նկատմամբ կայացված դատավճիռը
Աշխարհ
Եգիպտոսի գլխավոր դատախազը բողոքարկել է դատարանի այն որոշումը, որի համաձայն վերացվել էր երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա երկու որդիների նկատմամբ առաջ քաշված մեղադրանքը՝ կոռուպցիայի մասով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Դատախազությունը մտադիր է նաև փոխել ոստիկանության 6 նախկին պաշտոնյաների նկատմամբ դատարանի կայացրած որոշումը, ըստ որի նրանք անմեղ էին ճանաչվել անցած տարի տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների սպանությունների մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մուբարաքն ու եգիպտական ոստիկանության նախկին ղեկավար Հաբիբ Ադլին դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրամաններ արձակելու պատճառով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ