Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Զինվորի դիակը հասավ Գյումրի, իսկ «Կամբատին» փախցրին. «Ասպարեզ»

Հասարակություն

Հունիսի մեկին ժամը 8:20-ի սահմաններում ԼՂՀ Պաշտպանական բանակի Հադրութի զորամասերից մեկում, մարտական դիրքում հրազենային մահացու վիրավորում ստանալով, զոհվել է 1993 թվականին Գյումրիում ծնված ժամկետային զինծառայող Սարո Արտյոմի Սամվելյանը: Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել էր ՊՆ քննչական ծառայությունը:

Երիտասարդը մինչ բանակ զորակոչվելը երևանյան բուհերից մեկի ուսանող է եղել: Կես տարի առաջ էր մեկնել բանակ: Ինչպես հարազատներն են ասում, նպատակով, որ կվերադառնա և ուսումը կշարունակի: Մի քանի օր առաջ էլ երիտասարդը արձակուրդ էր եկել: Մոտ տասն օր առաջ էր մեկնել ծառայած զորամասը:

Այսօր ժամը 12:30-ի սահմաններում զինկոմիսարիատի հերթապահ մասի սպայից փորձեցի տեղեկանալ դեպքի մանրամասներին: Մայորն ասաց, թե իրենց էլ գրեթե ոչինչ հայտնի չէ միջադեպի մասին: Ավելին՝ Երևանից են անգամ զանգում ու փորձում որոշակի տեղեկություններ ստանալ, մինչդեռ, ըստ մայորի, իրենք առայժմ այդ մասին պաշտոնական գրություն չեն ստացել ու հստակ որևէ բան ասել չեն կարող: Հայտնի է միայն, որ հրաձգություն է տեղի ունեցել, սակայն, թե դա արդյունք է թշնամու կողմի՞ց արձակված, թե՞ ներքին հրաձգության, սպան վստահաբար ասել չկարողացավ:

Ինչ վերաբերում է զոհվածի ծնողների հետ զինկոմիսարիատի կողմից գոնե այս ընթացքում, կապ հաստատելուն, մայորն հայտնեց, թե փորձեր արվել են Սամվելյան ամուսինների բջջային հեռախոսներին զանգել, սակայն դրանք արձանագրում են, թե անհասանելի են:
Հերթապահ մայորին մի բան էլ էր հայտնի. զոհված գյումրեցի ժամկետային զինծառայողի դին նախօրեին՝ ժամը 17-ին պետք է Ստեփանակերտից փոխադրվեր Երևան, իսկ, թե երբ էր բերվելու հայրական օջախ, նա դարձյալ որոշակի ոչինչ չկարողացավ ասել:

Զինվորի դին հայրական օջախ բերվեց այսօր, հունիսի 2-ին ժամը 15-ին: Թաղում հարևաններն ու ազգականներն առավոտից սպասողական վիճակում էին: Գոգոլի փողոցի 58 հասցեում բնակվող Սամվելյանների ընտանիքին հարևանները հարգանքով են վերաբերվում: Ասում են՝ «Անփորձանք, համեստ մարդիկ են»,-իսկ Սարոյին, ում փոքրուց գիտեն, ճանաչում են, բնութագրում են որպես խաղաղ բնավորությամբ տղա է, երբեք չեն նկատել, որ որևէ վիճաբանության ու կռվի մեջ ներքաշված լինի թաղում:

Այժմ Սարոյին նրանք սպիտակ դագաղի մեջ դիմավորեցին. լաց ու սուգ, ուշքի չեկող մայր ու հարազատների ճիչեր, թե նա ում էր վատություն արել, որ հայոց բանակից ծեծած, սպանած վերադարձրին նրան (ըստ հարազատների խոսքերի): Ըստ էության, պարզվեց, որ ազգականներն ու հարևաններն ավելին գիտեին Սարոյի մահվան մանրամասների մասին, քան հայտնի էր Գյումրու զինկոմիսարիատին:

Դիակն ուղեկցող փոխգնդապետին, ով Հադրութի զորամասից ուղեկցել էր դիակը այստեղ, ու ում Սարոյի հարազատները «Կամբատ»-ով էին դիմում, հարց ուղղեցին, թե ինչու՞ են հաճախացել սպանությունների դեպքերը բանակում, միայն վերջին օրերին Գյումրի սպանված զինվորներ է, որ բերում են ու բերում. «Ախր թուրքի գյուլլից չեն մահացել, յուրայինների ձեռքով են զոհվել ու ոչ պատերազմական պայմաններում»: Դարձյալ հռետորական հարցի պես հնչեց, թե սպայական կազմը ինչու՞ չի կարողանում կարգ ու կանոն հաստատել ժամկետային զինծառայողների միջև ու, թե՝ եթե ի վիճակի չեն այդ մարդիկ դա անել, ինչու՞ չեն հեռացվում համակարգից, իրենց զբաղեցրած գործերից, թող ուրիշներին զիջեն իրենց պաշտոնները՝ այնպիսի մարդկանց, ովքեր բանակային գործին իրապես տիրապետում են:

Թե չէ, ըստ Սարոյի հարազատների, ինչպե՞ս պատահեց, որ մարտական դիրքեր գնացին մի քանի հոգով, իսկ հետո այնտեղ ծեծեցին անմեղ, «անվնաս էրեխին» ու հետո էլ Նոյեմբերյանից զորակոչված սերժանտը հրազենից վերջնականապես սպանեց նրան: Զոհվածի հորաքույրն հարց տվեց, թե ինչու՞ էին Սարոյին «հների» հետ ուղարկում դիրքեր, հավանաբար, նկատի ուներ հին ծառայողներին. «Մի՞թե դժվար էր դա կանխելը»: Հորաքույրը նաև չարացած էր «Կամբատի» հանդեպ այն պատճառով, որ վերջինս Երևանում իբր թե պաշտոնապես ասել էր, թե Սարոն ինքնասպանություն է գործել:

«Կամբատը» լուռ լսում էր բոլորին ու ոչ մի կերպ իր անհամաձայնությունը չէր հայտնում: Միայն մարմնեղ մի երիտասարդ, որ ուղեկցում էր փոխգնդապետին և քաղաքացիական հագուստ էր կրում, նրա փոխարեն հոխորտաց. «Բանակ է, ամեն ինչ էլ կլինի, կճանապարհեք, կգնան, ու բարով խերով կգան»:

Այդ պահին, ի պատասխան նրա հոխորտանքի, հարազատներից կամ հարևաններից մեկն ասաց, թե նրա «բարով-խերով» ասածը այս դեպքին է՞լ է վերաբերում: Հետո փոխգնդապետին ասացին, թե թաղում շուտով երկու զինակոչիկի էլ են ճանապարհելու բանակ, հիմա ի՞նչ խորհուդ կտա, ի՞նչ սրտով ճանապարհեն: «Կամբատն» այս դեպքում էլ խորհուրդ չուներ նրանց տալու:

Րոպեներ անց, զոհված զինվորի երիտասարդ ազգականներից մեկը, ով նույնպես այդ թաղից էր, նետվեց փոխգնդապետի ուղղությամբ ու բացականչեց. «Ժողովուրդ, խփե՛ք սրան, սա Սարոյիս սպանողն է»: Բնակիչներից ոմանք, հատկապես երիտասարդները, վազեցին նրա ուղղությամբ, իսկ փոխգնդապետի նույն ուղեկիցը, բավականաչափ հանդուգն պահվածքով, այդ աղերսագին ճիչն արձակած երիտասարդի պարանոցից դիմահար բռնած, պահում էր ու մարդկանց կողմը բղավում, թե կանգնեն իրենց տեղերում: Այստեղ էին նաև ռազմական ոստիկանության սպաներ, ու քիչ անց, այս ամբողջ խառնաշփոթի ու աղմուկ-աղաղակի մեջ, փոխգնդապետն անհետացավ, փախցրին տարան:

Մնացին հարազատները, ընկերներն ու թաղի ժողովուրդը Սարոյի դիակի հետ: Հարազատների պատմելով, դիակի վրայից ծածկոցը բացելուց հետո տեսել էին, որ սպանված զինվորը ոտաբաց է՝ առանց կոշիկների: Սարոյի դեմքին, բերանով և պարանոցով մեկ վիրակապ էր դրած, դեմքն ամբողջությամբ սևակապտավուն էր:

«Ասպարեզ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված