Պուտինն Ահմադինեժադի և Քարզայի հետ կքննարկի Իրանում և Աֆղանստանում տիրող իրավիճակը
Ռուսաստան
Իրանում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկումներ կունենա երկու երկրների նախագահներ Մահմուդ Ահմադինեժադի և Համիդ Քարզայի հետ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին՝ հղում անելով Վ. Պուտինի օգնական Յուրի Ուշակովին։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ բազմակողմ ձևաչափի հանդիպումների, որպեսզի երկկողմ քննարկումներ ունենա միջազգային դերակատարություն ունեցող երկրների ղեկավարների հետ։
«Այս անգամ մենք պայմանավորվածություն ունենք, որ «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի շրջանակներում երկու շատ կարևոր հանդիպումներ կանցկացվի երկու շատ կարևոր մարդկանց հետ»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Շանհայի համագործակցության կազմակերպություն» կառույցի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 6-7–ը՝ Պեկինում։
Ըստ Ուշակովի՝ Պեկինում Պուտինն Իրանի և Աֆղանստանի նախագահների հետ կքննարկի Իրանի միջուկային խնդրի շուրջ ստեղծված հակամարտությանը և Աֆղանստանի անվտանգությանն առնչվող հարցեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ