Այսօր Անջելինա Ջոլիի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր դերասանուհի Անջելինա Ջոլիի ծննդյան օրն է:
Անջելինա Ջոլին ծնվել է 1975-ի հունիսի 4-ին, Լոս Անջելեսում: Նրա հայրը հայտնի դերասան Յոն Վոյտն է, մայրը՝ դերասանուհի Մարսելին Բերտրանը:
Ջոլին առաջին անգամ նկարահանվել է 1982-ի «Ելքի որոնումներով» կինոնկարում: Նրան իրական հաջողություն է բերել 1997-ին նկարահանված «Ջորջ Ուոլլաս» ֆիլմը, որի համար ստացել է « Ոսկե գլոբուս» մրցանակը: Մեկ տարի անց նույն մրցանակը ստացել է «Ջիա» կինոնկարում ՁԻԱՀ-ից մահացող թոփ-մոդելի կերպարի մարմնավորման համար:
Անջելինա Ջոլին արժանացել է «Օսկար», նաև «Ոսկե Գլոբուս» (3 անգամ) և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակների (2 անգամ):
«Հակերներ» կինոնկարի նկարահանումների ժամանակ Ջոլին ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ջոննի Լի Միլլերի հետ: Նրանց համատեղ կյանքը տևել է երեք տարի: 2000-ին նա ամուսնացել է Բիլլի Բոբ Թորնթոնի հետ, սակայն այս ամուսնությունը ևս կարճ է տևել:
«Միստր և Միսսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումից հետո Ջոլին ամուսնացել է Բրեդ Փիթի հետ: Նրանք ունեն որդեգրված երեխաներ աշխարհի տարբեր ծայրերից, 2006-ին՝ Նամիբիայում ծնվել է նրանց աղջիկը՝ Շիլոն, իսկ հետո ծնվել են երկվորյակները՝ Վիվյենն ու Նոքսը՝ Ֆրանսիայում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը