Մեծամորում հանրային սեփականության տարածքում կատարվող շինարարության հետևանքով ծառերը վտանգի տակ են
Հասարակություն
Lurer.com-ը տեղեկատվություն ստացավ, որ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցին պատկանող կանաչապատ տարածքում, որն ի դեպ սեփականաշնորհվել է անհատ անձի կողմից, կատարվում են շինարարական աշխատանքներ: Դպրոցին կից տարածքում կա նվազագույնը 6 հաստաբուն ծառ, որոնց շուրջ կատարվում են պարսպապատման աշխատանքներ:
Մեծամորցիների դժգոհությունը կայանում է նրանում, թե ինչպե՞ս դպրոցի` հանրային սեփականություն համարվող կանաչապատ տարածքը կարող է սեփականաշնորհվել անհատի կողմից, իսկ կատարվող շինարարության հետևանքով տարածքում գտնվող ծառերը հայտնվեն վտանգի տակ: Քաղաքում պտտվող լուրերի համաձայն` ձեռնարկատերը պլանավորել է այդ տարածքում սրճարան կառուցել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը