Թուրքիայում ձերբակալվել է «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիրը
Թուրքիա
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի (cumhuriyet.com.tr) գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Գյուվենի կողմից «Twitter»-ում կատարված գրառումից: Ձերբակալության պատճառը դեռևս հայտնի չէ:
Թուրքիայի լրագրողների միության (ԹԼՄ-TGC) նախագահ Թուրգայ Օլգայտոն և գլխավոր քարտուղար Սիբել Գյունեշը «Cumhuriyet»-ի կայքում հայտարարություն են տարածել, որով դատապարտել են ընդդիմադիր թերթի նկատմամբ կիրառվող ճնշումները: Նրանք նաև նշել են, որ առաջիկա ժամերի ընթացքում թեմայի վերաբերյալ ինստիտուցիոնալ հայտարարություն կկատարվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)