ՊՆ-ն հաստատում է Չինարիում 3 զոհերի առկայությունը
Հայաստան
Ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը՝ փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների պատասխան գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և, տալով կորուստներներ, հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում՝ իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի