Չինարիում իրավիճակը խաղաղ է
Հասարակություն
Չինարի գյուղում, որտեղ առավոտյան 4-ի մոտակայքում փոխհրաձգություն է եղել հայ–ադրբեջանական սահմանին, իրավիճակը խաղաղ է։ Այդ մասին Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանը։
Մեզ հետ զրույցում գյուղապետը նաև հերքեց երեխաների տարհանման մասին հրապարակված տեղեկությունները և վրդովմունք հայտնեց, որ սենսացիայի համար լրատվամիջոցները սուտ տեղեկություններ են տպագրում։
ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ այժմ գյուղում են գտնվում մի շարք բարձրաստիճան զինվորականներ, Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, 3–րդ կայազորային բաժնի պետը, քննիչներ։
Ինչ վերաբերում է վիրավոր զինվորների առողջական վիճակին, որևէ հստակ տեղեկություն այդ մասին դեռ չկա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը