ՄԷՄԳ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 8-ին կհանդիպեն Վիեննայում
Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) և Իրանի միջև միջուկային ծրագրի հարցով հաջորդ հանդիպումը կայանալու է Վիեննայում՝ հունիսի 8-ին, հաղորդում է BBC Russian–ը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Իրանի և ՄԷՄԳ–ի միջև հաջորդ հանդիպումը ծրագրված է հունիսի՝ 8-ին Վիեննայում», - ասել է ՄԷՄԳ–ի ղեկավար Յոկիո Ամանոն գործակալության կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում։
Ամանոն նաև կոչ է արել Իրանին՝ ՄԷՄԳ–ի փորձագետներին Փարչինի միջուկային օբյեկտներում հետազոտություններ անցկացնելու թույլտվություն տրամադրել։ ԱՄՆ–ը և ԵՄ–ը Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքերը՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ