«Ուղիղ կապ» ՀՀ ոստիկանությունում
Հասարակություն
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:
Հունիսի 8-ին հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ում կարող եք հարցեր ուղղել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի, ինչպես և ԱՎՎ այլ գործառույթների վերաբերյալ:
Կարող եք զանգահարել ժամը 15.00-ից մինչեւ 16.30-ը՝ 59-60-54 հեռախոսահամարով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը