Լիբիայում ռուս, բելառուս և ուկրաինացի 24 վարձկաններ են դատապարտվել Կադաֆիին օգնելու համար
Աշխարհ
Լիբիայի ռազմական տրիբունալը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել 19 ուկրաինացիների, 3 բելառուսների, 2 ռուսների՝ նրանց մեղավոր ճանաչելով Մուամար Կադաֆիի ռեժիմին օժանդակելու համար։
Դատարանի որոշմամբ ամբաստանյալները եղել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի վարձկանները՝ 2011–ին տեղի ունեցած ռազմական հակամարտության ժամանակ, հաղորդում է Ռիա նովոստին։
Ըստ մեղադրող կողմի, վարձկաններին ղեկավարել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Շադրովը, վերջինս ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Մյուս ամբաստանյալները, այդ թվում՝ Ռուսաստանի մյուս քաղաքացի Վլադիմիր Դոլգովը, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ