Թուրք ազգայնամոլները հաղթեցին Փամուկին
Թուրքիա
Թուրքիայի վճռաբեկ դատարանը չի բեկանել Շիշլիի դատարանի որոշումը, որով թուրք արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին պարտավորեցնում էին 12.500 թուրքական լիրայի փոխհատուցում տրամադրել իր դեմ դատ բացած ազգայնամոլներին։
Հիշեցնենք, որ վեց թուրք ազգայնամոլներ դատի էին տվել Փամուկին՝ «թրքությունը վիրավորելու համար», քանի որ նա հայտարարել էր, որ թուրքերը մեկ միլիոն հայ և երեսուն հազար քուրդ են սպանել։ Թուրք մտավորականը մեղադրվում էր տխրահռչակ 301-րդ հոդվածով։
Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ասվում է. «Դատարանն ուժի մեջ է պահում թուրք ժողովրդին վիրավորելու, նրան մարդասպան հայտարարելու, օտար ազգերի մոտ թուրքերին դժվար վիճակի մեջ դնելու, հայկական պնդումներին աջակցելու և թուրք ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի անձնական իրավունքների վրա հարձակում գործելու մեղադրանքով տրված վճիռը»։
Այս որոշումից ոգևորված՝ ազգայնամոլների շահերը պաշտպանող փաստաբանը կոչ է արել, որ Փամուկին սնանկացնելու համար նման հատուցման պահանջով դատարան դիմեն բոլոր թուրքերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)