Էստոնիայի խորհրդարանը հաստատել է մանկապիղծների քիմիական ամորձատումը
Հասարակություն
Էստոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել մանկապիղծների քիմիական ամորձատումը թույլատրելու վերաբերյալ , որը, ինչպես ենթադրվում է, երեխաներին ավելի պաշտպանված կդարձնի մանկապիղծներից։
Դրա բացառիկ անհրաժեշտության մեջ օրենսդիրներին հիմնավոր կերպով համոզել են վերջին տարիների ուսումնասիրությունները, հայտարարել է արդարադատության նախարար Քրիստեն Միխալը, որի խոսքերով՝ մանկապիղծների մոտ հաճախ հանդիպում են առողջապահական բնույթի բարդություններ, որոնցով էլ համաճախ պայմանավորվում է նման հանցագործությունների մղումը։ «Դա նշանակում է, որ պատժի կրումից հետո հավանականություն կա, որ տվյալ անձը կրկին կգործի նույն հանցագործությունը», - հայտարարել է նախարարը։
«Բուժում կկիրառվի որպես վաղաժամ ազատման նախապայման, կամ որպես ազատազրկամն փոխարինման միջոց», - ասել է նախարարը և հավելել, որ կալանավորի համաձայնությամբ կարող է նշանակվել 18 ամսից մինչև 3 տարի տևող բուժում։ Եթե դատապարտյալը դադարեցնում է բուժումը, վեևադառնում է բանտ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը