Նարգիլեն ավելի վտանգավոր է, քան ծխախոտը. բժիշկներ
Հասարակություն
Wake Forest Baptist Medical-ի բժիշկների պնդմամբ, նարգիլեն շատ ավելի վտանգավոր է օրգանիզմի համար, քան ծխախոտը: Նարգիլեի բաղադրության մեջ օգտագործվում է բուրավետ հոտով ծխախոտի մեծ տեսականի, և ի տարբերություն ծխախոտի ծխի` նարգիլեի ծուխը նուրբ և բուրավետ է, ինչի շնորհիվ այն կարող է գայթակղել նաև այն մարդկանց, որոնք երբեք չեն ծխել։ Վիճակագրության համաձայն, նարգիլե ծխող ուսանողների 22%-ը երբեք ծխախոտ չի ծխել:
Հաճելի բույրի ու համի շնորհիվ նարգիլեի ծուխը ավելի հեշտ է շնչել, որի պատճառով մեծ քանակությամբ է մղվում թոքեր, քան թե սովորական ծխախոտ ծխելու ժամանակ, այն էլ այն դեպքում, երբ սովորական ծխախոտը արտադրվում է ֆիլտրով հանդերձ, իսկ նարգիլեի դեպքում ֆիլտրը բացակայում է: Բացի դրանից բժիշկները նշում են, որ երբեմն նարգիլեի ծխամուրճերը բավարար չափով չեն մաքրվում, որի հետևանքով հնարավոր է տարատեսակ ինֆեկցիաների փոխանցում:
Հատկանշական է այն, որ նարգիլեն պարունակում է բազմաթիվ թունավոր միացություններ, այդ թվում` ածխածնի օքսիդ, ծանր մետաղներ և տարբեր քիմիկատներ, իսկ ներշնչելով այս քիմիական տարրերի ավելի մեծ քանակություն, քան սովորական ծխախոտի դեպքում է` ստանում են նույն չափաբաժնով նիկոտին և, հետևանար, կախվածություն: Այսպիսով, ծխելով նարգիլե՝ մարդիկ ձեռք են բերում ածխածնի օքսիդի ավելի մեծ չափաբաժին, քան ցանկացած այլ ծխախոտի դեպքում` արդյունքում զգալիորեն ավելացնելով քաղցկեղի առաջացման վտանգը և ածխածնի օքսիդից թունավորման հավանականությունը: Իսկ ածխածնի օքսիդի թունավորման ախտանիշեր են՝ գլխացավը, գլխապտույտը, ականջների զնգոցը և սրտխառնոցը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը