Եմենի պաշտպանության նախարարի նկատմամբ մահափորձ է իրականացվել
Աշխարհ
Եմենի պաշտպանության նախարար Մուհամմադ Նասսեր Ահմեդը փրկվել է երկրի հարավում տեղի ունեցած պայթյունից, որի հեղինակը մահապարտ-ահաբեկիչ է եղել։ Զոհվել է 3 մարդ։ Այս մասին է հայտնում BBC-ն։
Եմենյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ականապատ մեքենան պայթեցվել է այն ժամանակ, երբ Ահմեդին ուղեկցող ավտոշարասյունն անցնելիս է եղել Աբյան նահանգի Լաուդար շրջանում գտնվող ստուգիչ անցակետը։
Հիշեցնենք, որ Եմենի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են սկսել Աբյան նահանգի մի շարք քաղաքների ուղղությամբ, որոնք, ըստ տարածված լուրերի, գրավվել էին «Ալ-Քաիդային» աջակցող ուժերի կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ