Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Համընդհանուր իրավունքների մրցանակը` բնապահպանական քաղաքացիական նախաձեռնություններին

Հասարակություն

Այսօր՝ հունիսի 4-ին, Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակն ի թիվս այլոց տրվել է բնապահպանական քաղաքացիական նախաձեռնություններին: Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Counterpart International-ի կողմից: Բնապահպանական քաղաքացիական նախաձեռնություններին մրցանակը հանձնել է ԵՄ ներկայացուցիչը: Ստորև ներկայացնում ենք ակտիվիստների ելույթը մրցանակաբաշխության ժամանակ.

«Մեծարգո տիկին պետքարտուղար, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, տիկնայք ու պարոնայք,

Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժման և բնապահպանական քաղաքացիական խմբերի անունից շնորհակալություն ենք հայտնում այս միջոցառմանը հրավիրելու և Հայաստանում քաղաքացիական պայքարին ուշադրություն դարձնելու համար: Այս մրցանակը և՛ խրախուսում է, և՛ մարտահրավեր է' շարունակելու մեր ամենօրյա պայքարը հանուն մեր իրավունքների պաշտպանության:

Հայաստանում քաղաքացիական ակտիվիստական խմբերը պայքարում են Հայաստանի Սահմանադրության, մեր հանրային սեփականության և ազգային հարստության պաշտպանության համար: Մեր առաջնային նպատակը ժողովրդավար պետության կերտումն է, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության հաստատումը: Մենք ցանկանում ենք ունենալ ինքնորոշված քաղաքացիների պետություն, որում յուրաքանչյուր ոք լիարժեք իրացնում է իր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում' մասնակցում որոշումների կայացմանը, ապրում է առողջ, պաշտպանված և բարեկեցիկ շրջակա միջավայրում:

Մեր քաղաքացիական պայքարի համար մենք չենք ակնկալում Հայաստանի կամ որևէ այլ պետության կառավարության շնորհակալություն կամ մրցանակ, սակայն կուզենայինք, որ Հայաստանի պետությունը հպարտանար իր օրինապահ քաղաքացիներով և նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Իսկական իրավապահն ու իրավապաշտպանը պետք է լինի ոստիկանությունը' այն չպետք է անօրինականություն կիրառի ՀՀ քաղաքացիների հանդեպ, այլ պաշտպանի նրանց սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը:

Այս մրցանակն ընդունելը նաև մարտահրավեր է: Մենք պարտավոր ենք պահպանել ու ընդլայնել այս նվաճումները' որպես ինքնուրույն, ինքնակազմակերպվող, անկուսակցական, չհովանավորվող, հանրային և բարոյական պատասխանատվություն կրող քաղաքացիների նվաճումներ:
Մենք վճռական ենք' շարունակելու մեր ջանքերը մեր ինքնուրույն ազգային պետության ամրապնդման ու զարգացման համար' հանուն Հայաստանում իրական ժողովրդավարության:

Հաշվի առնելով աշխարհում սոցիալական և բնապահպանական լուրջ մարտահրավերները և դրանցով պայմանավորված վերաիմաստավորումները, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր ինքնակազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին, ինչպիսիք են օրինակ Occupy շարժումները ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր:

Մենք համոզված ենք, որ բոլոր երկրներում էլ ժողովրդավարության և սոցիալական արդարության համար պայքարը քաղաքացու ամենօրյա պայքար է:
Մեր երկիրը մեզ է հասել մեր ավագ սերունդների մեծ դժվարությունների գնով, և մենք այսօր կրկնակի պատասխանատվություն ունենք ապահովելու Հայաստանի կայուն զարգացումն ու բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Մեր երկար ճանապարհի սկիզբը կլինի Թեղուտի փրկությունը:
Մենք նաև հետևողական ու պահանջատեր ենք լինելու, որ Հայաստանին տրամադրվող միջազգային աջակցությունը լինի արդյունավետ և ծառայի հանրության գերակա շահին, այլ ոչ թե խեղաթյուրի դրանց բուն նպատակը կամ խոչընդոտի և թուլացնի մեր նորանկախ պետության հիմքերը:
Ցանկանում ենք բարի գալուստ մաղթել ԱՄՆ պետքարտուղար' մեծարգո տիկին Հիլարի Քլինթոնին: Հուսով ենք, որ նրա այցը կօգնի վերաձևակերպել նոր մոտեցումներ մեր տարածաշրջանի համար և դրանց առանցքը կկազմեն մարդու համընդհանուր իրավունքները և ազգերի ինքնորոշման իրավունքը: Քաղաքացիական գիտակցությունը և անձի ու հանրության ինքնորոշումը կարող են դառնալ մեր տարածաշրջանի համար նոր և կենսունակ միավորող գաղափար:

Թող Մաշտոցի պուրակի շարժման, Թռչկանի ջրվեժի և մյուս հաջողությունները հիմնաքար դառնան Հայաստանում ավելի լայն և հզոր քաղաքացիական հասարակության կայացման համար: Օրենքը պետք է վեր լինի մասնավոր և օլիգարխիկ շահերից: Հայաստանի իրական ուժը նրա քաղաքացիներն են ու ինքնորոշված հանրությունը:

Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիաներին և բոլոր հայերին ոտքի կանգնել սեփական իրավունքները պաշտպանելու համար և հասնել ՀՀ Սահմանադրության նորմերի գործնական իրագործմանը: Այս երկրի ապագան պատկանում է մեզ' Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս:
Շնորհակալություն ուշադրության համար»:

Հայաստանի ինքնորոշված քաղաքացիներ, 4-ը հունիսի 2012թ.

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված