Wall Street-ում ցույցերը շարունակվում են
ԱՄՆ
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Նյու Յորքի փողոցներ՝ նշելու երկու ամիս առաջ սկսված «Wall Street–ի գրավումը» շարժման սկսման օրը։ Ցուցարարները իրենց երթը սկսել են «Զուկոտի» կոչվող այգուց, որտեղ մեկ շաբաթ առաջ Նյու Յորքի ոստիկանությունը քանդել էր ցուցարարների կողմից այգում տեղադրված վրանները։
Ցուցարարները հավաքվել են Նյու Յորքի Ֆոնդային բորսայի շենքի առաջ և հակակապիտալիստական կոչեր են հնչեցնում։ Ոստիկանական ուժերը շրջապատել են բորսայի շենքը և մերձակա փողոցները՝ հնարավոր անկարգությունները կանխելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)