Բակո Սահակյանն այցելել է Թաղավարդ եւ Խաչմաչ գյուղերը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ եւ ծանոթացել այնտեղ կառուցվող ձեթի գործարանի շինարարական աշխատանքներին:
ԼՂՀ ղեկավարը կարեւոր է համարել այս խոշոր ձեռնարկության կառուցումը՝ ընդգծելով, որ այն մեծ դերակատարություն կունենա Արցախում գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության զարգացման գործում:
Այնուհետեւ Սահակյանն ուղեւորվել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղ, որտեղ ծանոթացել է այնտեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Բակո Սահակյանը նշել է, որ Խաչմաչի համայնքի ցուցաբերած աշխատաոճն ու կիրառվող շինարարական մոտեցումները բավականին հետաքրքիր են եւ կարող են օգտագործվել նաեւ այլ բնակավայրերում:
ԼՂՀ ղեկավարին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան