Եթե հաղորդակցությունը խզվում է, ապա հասարակության գոյությունն իսկ կասկածելի է. Facebook-ի օգտատեր
Հասարակություն
Այսօր Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրում է.
«Էսօրվա ֆեյսբուքը տարօրինակ տպավորություն թողեց: Բոլորը հարցնում են "բա ո՞ւր են": Ընդդիմադիր հայացնքերի տեր "ֆրենդներս" հարցնում են, "բա ո՞ւր են հայրենասերները, ինչո՞ւ Քլինթընի դեմ երթ չեն անում, թուրքական ագրեսիան դատապարտելու պահանջով" կամ "բա ո՞ւր էին հայրենասերները, երբ հայկական բանակում հայի ձեռքով է հայ սպանվում": Հակառակ կողմը, հարցնում է "բա ո՞ւր են իրավապաշտպանները" կամ "բա ո՞ւր են կուսակցությունները", ինչո՞ւ են լռում, երբ մեր զինվորները սպանվել են սահմանին թուրքի ձեռքով: Էս բոլոր հարցադրումների մեջ կարող ենք ճիշտ կամ սխալ կետեր գտնել: Բայց ես մի այլ բանից եմ տարակուսում: Իմ տպավորությամբ հայ հասարակությունը կորցրել է ինքն իրեն: Բոլորը բոլորին փնտրում են՝ "ո՞ւր եք, ո՞ւր են": Ես իհարկե արհեստական միասնականության կողմնակից չեմ՝ հասարակությունը բնականորեն տարբեր շերտերից է բաղկացած եւ այլն, բայց հասարակությունը նաեւ հաղորդակցություն է, եւ մի շեմ, որից այն կողմ, եթե հաղորդակցությունը խզվում է, ապա հասարակության գոյությունն իսկ կասկածելի է: Հիմա մեզ մոտ փչացած հեռախոս է: "Ալո, ալո, ո՞ւր եք, լսո՞ւմ եք, ալո՛"...: Ո՞ւր եք հայեր: Ու մի բան էլ, ամեն մեկը, կարծես, այլոց պատասխանատվության հույսին է մնացել: Այլոց ո՛ւր լինելով ենք հետաքրքրված: Բա մենք ո՞ւր ենք:»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը