Ադրբեջանի և Հայաստանի ԶԼՄ-ների ղեկավարների հանդիպում՝ Մոսկվայում
Ռուսաստան
Մոսկվայում՝ ադրբեջանական և հայկական հասարակությունների մերձեցման հումանիտար նախաձեռնության շրջանակներում կայացել է՝ Ադրբեջանի և Հայաստանի ԶԼՄ-ների ղեկավարների հանդիպում։
Հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել «Российская газета»-ի խմբագրությունում՝ Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Շվիդկոյի նախաձեռնությամբ, պատվիրակությունները ճանաչողական այց են իրականացրել Itar-Tass լրատվական գործակալություն։
Կողմերը հայտարարել են, որ հանդիպումն անցել է դրական նոտայի վրա։ Հանդիպման ընթացքում կողմերի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԶԼՄ–ներում պետությունների ղեկավարների, ինչպես նաև երկու ժողովուրդների ներկայացուցիչների հասցեին էթիկայի նորմերից դուրս արտահայտություններ թույլ չտալու վերաբերյալ, ինչպես նաև՝ երկու ժողովուրդների միջև թշնամու կերպարի ստեղծմանն ուղղված քարոզչությունը նվազեցնելու մասին։
Հանդիպման վերջում քննարկվել է հերթական հանդիպումն անցկացնելու վայրի հարցը։ Առաջարկվել է հանդիպումներ անցկացնել Բաքվում, Երևանում և Թբիլիսիում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)