Նիգերիայում վթարի ենթարկված օդանավի 2 շարժիչներն էլ անսարք վիճակում են եղել
Աշխարհ
Հունիսի 3-ին Նիգերիայում վթարի ենթարկված ինքնաթիռի երկու շարժիչներն էլ անսարք վիճակում են եղել, հայտնել է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի քաղավիացիայի վարչության ղեկավար Հարոլդ Դեմուրենի հայտարարությանը։
«Նրանք (անձնակազմը) ահազանգել են, քանի որ երկու շարժիչների աշխատանքը խափանվել է»,- բացատրել է նա՝ չմանրամասնելով անսարքության պատճառները։
Հիշեցնենք, որ նիգերիական Dana Air ավիաընկերությանը պատկանող Boeing MD-83 ինքնաթիռը, որն ուղևորներ էր փոխադրում Աբուջայից Լագոս, ընկել էր Լագոս քաղաքի օդանավակայանի հյուսիսում գտնվող խիտ բնակեցված թաղամասի տարածքում։ Երկրի իշխանությունները հաստատել են, որ ինքնաթիռում եղել է 153 մարդ, այդ թվում՝ 6 հոգանոց անձնակազմը։ Ավիավթարի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ, սակայն փրկվածներ դեռևս չկան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ