Եղիսաբեթ II-ի ամուսին տեղափոխվել է հիվանդանոց
Աշխարհ
Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Էդինբուրգի հերցոգ, արքայազն Ֆիլիպը, միզապարկի բորբոքման պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է Բուքինհեմյան պալատի մամլո ծառայությունը։
Վերջին անգամ արքայազն Ֆիլիպը հոսպիտալացվել էր անցած տարվա Սուրբ ծննդյան տոների ժամանակ։ Այդ անգամ նրա մոտ ախտորոշվել էր շտապ վիրահատություն պահանջող սրտի հիվանդություն։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Մեծ Բրիտանիայում սկսվեցին Եղիսաբեթ II-ի ադամանդե հոբելյանին նվիրված տոնակատարությունները։ Նա դարձել է Վիկտորիա թագուհուց հետո երկրորդ միապետը, ով նշում է իր թագադրման 60-ամյակը։
Երկուշաբթի՝ հունիսի 4-ի երեկոյան, Բուքինհեմյան պալատում կկայանա հոբելյանական համերգ, որին կմասնակցեն Փոլ Մաքարտնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանդերը եւ այլ աստղեր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ