Փնտրվում են քանդակագործներ` ծառերը փրկելու համար
Հասարակություն
Կարապի լճի մերձակայքում, Մաշտոցի այգում, ինչպես նաև քաղաքի այլ հատվածներում կան բազմաթիվ ծառեր, որոնք, երկար ժամանակ անխնամ մնալով, չորացել են: Այդ ծառերը հատումից փրկելու համար բնապահպան ակտիվիստները հետաքրքիր մտահղացում ունեն: Նրանք առաջարկում են այդ ծառերը վերածել քանդակների, ինչպիսիք կան, օրինակ, Էջմիածնում` Գևորգյան ճեմարանի հարևանությամբ:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Չորացած ծառերը դարձնե'նք քանդակներ» հանրային միջոցառումը: Միջոցառման նկարագրության մեջ ասված է.
«Մաշտոցի պուրակում և Կարապի լճի մոտ կան չորացած ծառեր,որոնք կարող ենք փրկել հատումից պատկերներ քանդակելով,որպեսզի այդ ծառերն իրենց կյանքից հետո էլ շարունակեն կանգուն մնալ,այս անգամ իբրև արվեստի գործեր:Եթե դուք այդպիսի ունակություններ ունեք և կամավոր կերպով ցանկանում եք գեղեցկացնել քաղաքի տեսքը և փրկել ծառերը, ապա արձագանքե´ք»:
Ներկայացված հայտերի միջև կանցկացվի մրցույթ, և հաղթողը կկարողանա կյանքի կոչել իր գաղափարը Երևանի չորացած ծառերի միջոցով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը