Նոր քաղաքը՝ քաղաքացիական նախաձեռնություն
Արցախ
Արցախում նոր քաղաք կառուցելու ու այն Ադրբեջանից և Նախիջևանից փախստականներով վերաբնակեցնելու նախաձեռնության մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին իրավաբան Անդրիաս Ղուկասյանն ու Ադրբեջանի և Նախիջևանի փախստականների համագումարի նախագահ Սուսաննա Մելիքյանը։
Քաղաքը կառուցվելու է Քաշաթաղի շրջանում։ Սուսաննա Մելիքյանն ասաց, որ Բագարանի կառուցման համար իրենք պետությունից ակնկալում են ընդամենը մարդկային և բարոյական աջակցություն։
Քաղաքի կառուցումը դեռևս քաղաքացիական նախաձեռնության փուլում է. այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ են պայմանավորվածություններ ադրբեջանահայերի, Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչպես նաև մոտ հինգ տարի և երեքուկես միլիարդ դոլարի ներդրում։
Իրավաբան Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ քաղաքի կառուցումն ենթադրում է ներդրումային ծրագրեր և աշխատատեղեր։ Ադրբեջանահայերը քսան տարվա ընթացքում հասցրել են ձևավորել իրենց՝ բավական լուրջ միջոցների տիրապետող տնտեսական էլիտան, և այժմ խնդիրը նրանց միավորելն է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան