«Հրապարակ». Մի քանի ՀՀԿ–ականներ նեղացել են, որ պատգամավոր չեն դարձել. նրանց հորդորել են վեց–յոթ ամիս սպասել
Հայկական Մամուլ
Մինչև ընտրությունները տեղի ունեցած ԳՄ նիստերից մեկում Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե ՀՀԿ-ն հավաքի 40 տոկոս, թե Կարախանյան Վազգենը, թե Սուքիաս Ավետիսյանը, թե Լեռնիկ Ալեքսանյանը և, իհարկե, Գագիկ Մելիքյանը կդառնան պատգամավորներ:
ՀՀԿ-ն ստացել է 40 տոկոսից ավելի ձայն, սակայն ՀՀԿ-ի «կաստյակի» վերոնշյալ անդամներն այդպես էլ պատգամավորներ չեն դարձել:
Թերթը հիշեցնում է, որ թվարկված ՀՀԿ-ականները համամասնականի 112-117-րդ հորիզոնականներն են զբաղեցնում ու հիմա մի քիչ նեղացած են, որ ուրիշ-օտարները պատգամավոր են դարձել հարազատ կուսակցությունում, իրենք մնացել են «բորդյուրին»: Բայց նրանց ասվել է. մի քիչ համբերեք, մի վեց-յոթ ամսվա պատմություն է՝ կդառնաք պատգամավոր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ