«Հայկական Ժամանակ». Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն պատգամավոր է
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը կայացած համագումարից հետո «Ժառանգություն» կուսակցությունն այդպես էլ հստակ չհայտարարեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու են եկող տարի կայանալիք նախագահական ընտրություններում, թե՝ ոչ:
Համագումարը ընտրել է «Ժառանգության» նոր վարչություն, որն էլ իր հերթին որոշել է, որ խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Ռուբիկ Հակոբյանը, իսկ քարտուղարը կլինի Զարուհի Փոստանջյանը: Պաշտոնապես Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը պետք է հստակեցվի սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանից առաջ: Թերթի տեղեկություններով, «Ժառանգությունում» քննարկվում է Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու տարբերակը: Այդ դեպքում պատգամավոր կդառնա Թևան Պողոսյանը: Երեկվա դրությամբ, Հովհաննիսյանը ՀՀ ԿԸՀ-ից դեռևս չէր վերցրել պատգամավորի իր մանդատը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հժ» թղթակցի հետ զրույցում ասել է, որ եթե Հովհաննիսյանը որոշի հրաժարական տալ, ապա կապ չունի՝ իր մանդատը ԿԸՀ-ից վերցրած կլինի, թե՝ ոչ:
«Հովհաննիսյանն այլևս պատգամավոր է և եթե որոշի հրաժարական տալ, ապա այն պետք է ներկայացնի խորհրդարանում, համապատասխան ընթացակարգով»,- ասել է Մուկուչյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ