«Ժողովուրդ». 35-ամյա Ալբերտ Նիկողոսյանը եկեղեցու բակում վառել է ՀՀ պետական դրոշը
Հայկական Մամուլ
Հունիսի 2-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ 35-ամյա Ալբերտ Նիկողոսյանը եկեղեցու բակում վառել է ՀՀ պետական դրոշը: Թերթը նշում է, որ տղամարդը հաճախ է նման արտառոց միջադեպեր «կազմակերպում». վերջին անգամ նա ջարդել էր ՀՀ կառավարության շենքի ապակիները: Թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ Ալբերտ Նիկողոսյանը հաճախ է Թուրքիա մեկնում, թե ինչու, չի հաջողվել պարզել: Միայն իրավապահ համակարգի իր աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ Ա. Նիկողոսյանը հոգեկան խնդիրներ ունի: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ նշելով, որ 35-ամյա տղամարդը նույն օրը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել, և կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ