«Չորրորդ ինքնիշխանություն». Լարված խոսակցություն են ունեցել ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ու Լավանդայի Արայիկը
Հայկական Մամուլ
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, երեկ ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին է հանդիպել ՕԵԿ-ական համակիր Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը: Ըստ թերթի տեղեկությունների, նրանք բավականին լարված խոսակցության են ունեցել ՕԵԿ-ի պորտֆելաբաժանության ու կուսակցական որոշ ներքին խնդիրների մասին: Ասում են, Լավանղայի Արայիկը Բաղդասարյանից փորձել է որոշ պարզաբանումներ կորզել իր պահվածքի ու տղամարդավարի տված խոստումների մասով (Հայրապետյանը ՕԵԿ քվոտայով պետք է նախարար դառնար), Բաղղասարյանը Հայրապետյանին ասել է, թե. «Ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է: Քաղաքականության մեջ չգիտես, թե որ պահին որ քարով կարող ես խաղալ»: Իսկ թե իրականում ինչի՞ դիմաց էր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման խոստում տվել Հայրապետյանին, թերթը փորձել է իմանալ ՕԵԿ-ական գործարարից, որն էլ հարցին ի պատասխան ասել է. «Չէ, չէ, այդպիսի բաներ չկան: Ես նման առաջարկ՝ որ պետք ա դառնամ քաղաքաշինության նախարար, լսել եմ մամուլից»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ էին այս օրերին խոսակցություններ պտտվում այն մասին, որ Լավանդայի Արայիկը նախարար դառնալու դեպքում պատրաստակամություն է հայտնել 500 հազար դոլար նվիրաբերել ՕԵԿ-ին, ինչպես ասում են, կուսակցաշինաթյան համար, վերջինս արձագանքել է. «Վայ, վայ, մեզ մոտ նման բաներ չկան: Էդ ի՞նչ գումարների մասին ա խոսքը: ՕԵԿ-ում ըտենց պահեր չկան»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ