"Forbes"–ը հրապարակել է Աֆրիկայի միլիարդատերերի ցանկը
Աշխարհ
"Forbes" ամսագիրը հրապարակել է Աֆրիկայի միլիարդատերերի ցանկը։ Ցուցակը գլխավորում է ցեմենտի մագնատ Ալիկո Դանգոտը Նիգերիայից, ում կարողությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Հարավ Աֆրիկյան "De Beers" ալմաստի ընկերության ղեկավար Նիքի Օպենհեյմերը։
Ըստ "Forbes"–ի գնահատականների՝ ցանկում ընդգրկված 40 աֆրիկյան երկրների մեծահարուստների ողջ կարողությունը միասին վերցրած կազմում է 65 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ Աֆրիկյան երկրների միլիարդատերերի մեծ մասը հիմնականում ապրում է Եգիպտոսում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ