Լիբիայի իշխանությունը վերադարձրել է Տրիպոլիի օդանավակայանի վերահսկողությունը
Աշխարհ
Լիբիայի կառավարական զորքերը վերադարձրել են Տրիպոլիի միջազգային օդանավակայանի վերահսկողությունը։ Տասնյակ կամավորներ մի քանի օր էր իրենց վերահսկողության տակ էին պահում օդանավակայանը՝ ի նշան բողոքի իրենց հրամանատարի անհետացման առնչությամբ։
Լիբիայի տրանսպորտի նախարար Մուստաֆա Աբդել Ջաիլը սպառնացել է կամավորներին դատապարտել զինվորական օրենքների համաձայն։ Ըստ օդանավակայանի ադմինիստրացիայի, այն դեռ ևս մեկ օր չի աշխատի՝ կապված տեխնիկական խնդիրների լուծման հետ, հաղորդում է BBC Russian–ը։
Փորձագետները նշում են, որ գրոհայինները, որոնք հեշտությամբ գրավել էին օդանավակայանը, դեռ կարող են անհանգստացնել միջազգային ավիափոխադրողներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ